Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ավտո ծա­խեմ, ավ­տո առ­նեմ

Ավտո ծա­խեմ, ավ­տո առ­նեմ
06.09.2019 | 00:34
«Ե՞րբ կգա մե­քե­նան, չի՞ ու­շա­նա, բա որ չհասց­նե՞մ»... Այս­պես մե­քե­նա գնե­լու տեն­դով բռն­վել է հա­յաս­տան­ցին, քա­նի որ 2020-ի հուն­վա­րի 1-ից ներ­կր­վող մե­քե­նա­նե­րի մաք­սա­տուր­քե­րը բարձ­րա­նա­լու են։ Պարզ բան է, կբարձ­րա­նան մաք­սա­տուր­քե­րը, կբարձ­րա­նան նաև գնե­րը։ Կա­ռա­վա­րու­թյան ե­րեկ­վա նիս­տից հե­տո ՊԵԿ նա­խա­գահ Դա­վիթ Ա­նա­նյա­նը, պա­տաս­խա­նե­լով լրագ­րող­նե­րի հար­ցե­րին, ա­սաց, որ ա­ռա­ջի­կա­յում նա­խա­տես­վող փո­փո­խու­թյուն­նե­րի մա­սին կթո­ղար­կեն տե­սա­հո­լո­վակ, որ­պես­զի հան­րու­թյան շր­ջա­նում թյու­րըմ­բռ­նում չա­ռա­ջա­նա։ Ըստ էու­թյան, այս­պես թե այն­պես, դժ­գո­հու­թյան ա­լիք կբարձ­րա­նա, ուս­տի ՊԵԿ նա­խա­գա­հից փոր­ձե­ցինք ճշ­տել` ինչ նկա­տի ու­նի «թյու­րըմ­բռ­նում» ա­սե­լով։ «Մեր խն­դիրն այն է, որ մար­դը ստա­նա ճիշտ տե­ղե­կու­թյուն։ Գնե­րը բարձ­րաց­նող­նե­րը մենք չենք։ Երբ Հա­յաս­տա­նը ո­րո­շում կա­յաց­րեց դառ­նալ ԵԱՏՄ ան­դամ, շուրջ 800 ա­նուն ապ­րան­քա­տե­սակ­նե­րի նկատ­մամբ վերց­րինք պար­տա­վո­րու­թյուն­ներ, ո­րոնց ժամ­կետ­նե­րը, ըստ հեր­թա­կա­նու­թյան, սպառ­վում են 2017-ից սկ­սած։ Այժմ հեր­թը ավ­տո­մե­քե­նա­նե­րինն է։ Մինչև 2020-ի հուն­վա­րի 1-ը մե­քե­նա­նե­րի հա­մար բա­ցա­ռու­թյուն էինք ա­րել, որ­պես­զի ներ­կր­ման ժա­մա­նակ գոր­ծեն մեր ներ­պե­տա­կան և ոչ ԵԱՏՄ օ­րենք­նե­րը։ Հի­մա այդ ժա­մա­նա­կը սպառ­վում է, և մեր խն­դիրն է, որ փո­փո­խու­թյուն­նե­րը, այ­սինքն նոր օ­րենդ­րու­թյու­նը այն տես­քով ներ­կա­յաց­վի հան­րու­թյա­նը, որ լի­նի հա­սա­նե­լի և մատ­չե­լի բո­լո­րի հա­մար, ին­չը թույլ կտա մար­դուն տե­ղե­կաց­ված լի­նել, թե ինչ ծան­րա­բեռն­վա­ծու­թյուն է ու­նե­նա­լու մաք­սա­յին ձևա­կեր­պում­նե­րի ժա­մա­նակ»,- պար­զա­բա­նեց Դա­վիթ Ա­նա­նյա­նը։ Ի դեպ, կար­ծիք կա նաև, որ հուն­վա­րին հնա­րա­վոր է փո­փո­խու­թյուն լի­նի և սահ­ման­ված ժա­մկե­տը եր­կա­րաձգ­վի։ Ար­դյո՞ք նման բան հնա­րա­վոր է։ «Ոչ, հնա­րա­վոր չէ, ո­րով­հետև այդ­պի­սի նա­խա­ձեռ­նու­թյուն չու­նենք»,- ա­սաց ՊԵԿ նա­խա­գա­հը։
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 7465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ